-
27.10.2020|
22:17
Բահրեյնի թագավոր Շեյխ Համադ բին Իսա Ալ Խալիֆան արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նամակին: Նախագահ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին նամակներ էր հղել Բահրեյնի Թագավորության թագավորին և արաբական մի շարք երկրների ղեկավարների՝ տեղեկացնելով Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների մասին և նշել միջազգային հարթակներում նրանց ունեցած կապերի ու հեղինակության օգտագործման կարևորությունը՝ դադարեցնելու արյունահեղությունն ու մարդկային տառապանքները:
-
27.10.2020|
22:16
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ և նրա ուշադրությունը հրավիրել է Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա:
-
27.10.2020|
22:15
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը:
-
27.10.2020|
22:14
Ֆրանսիան չի բոյկոտի թուրքական արտադրանքն ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի կոչի՝ RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է արտաքին առևտրի նախարար Ֆրենկ Ռիեստերը:
-
27.10.2020|
22:13
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ ցանկացած երկրի ներգրավումը պետք է համաձայնեցվի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
27.10.2020|
22:11
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների քննարկմանը։
-
27.10.2020|
21:52
Թեհրանը բանակցություններ է վարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ և պատրաստ է միջնորդ դառնալ կարգավորման գործընթացում՝ հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
-
27.10.2020|
21:51
Արցախում սպանվել է Ադրբեջանի սիրիացի վարձկան Աբու Մարիան՝ Դեյր-էզ-Զոր քաղաքից՝ հայտարարվել է Աֆրինի ազատագրման ուժերի Twitter-ի հաշվում:
-
27.10.2020|
21:49
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ինքնամեկուսանում է կորոնավիրուսով վարակված անձնավորության հետ շփումներից հետո, հայտարարել է ԱԳՆ-ն:
-
27.10.2020|
21:48
ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։